Image

ՄԱՐՄՆԻ ԹԵ՞ ՀՈԳՈՒ ՄԱՐԶԱՆՔ

Image
Սիրելի՛ ընթերցող, մի՛ փորձիր առանց կարդալու մի կողմ դնել այս գրվածքը, քանի որ չես կարող հարցին պատասխանել լիարժեք, եթե չլսես այն մինչև վերջ: Ձեր կարծիքով ո՞վ է աշխարհում ամենաերջանիկը։ Իհարկե` մարդ արարածը, կասես դու, քանի որ նա ստեղծվեց Աստծո պատկերով ու նմանությամբ, իշխանություն ունեցավ ողջ կենդանական աշխարհի վրա և, ի վերջո, մարդուն հնարավորություն տրվեց ճանաչել իր Արարչին: Այո՛, այդպես է, ի տարբերություն կենդանիների` մարդն օժտված է ազատ կամքով, ունի մարմին, շունչ և հոգի (վերջինս բացակայում է կենդանիների մոտ):Աստվածաշունչն ասում է . «Տեր Աստված գետնի հողից շինեց մարդը և նրա ռնգունքներից (քիթ-բերան) կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ» (Ծննդոց.2.7): Աստված մարդուն օժտել է բազում շնորհներով։ Սակայն մարդ արարածը, մեղանչելով Աստծո դեմ` զրկվել է շատ շնորհներից: Եվ ոչ միայն այսքանը. մարդն իր բնությամբ, (ինքնությամբ) արդեն իսկ մեդավոր է, քանի որ մեղքով է ծնվում։Մեղքը Աստծո կամքին չհնազանդվելու արդյունք է: Մարդն ունի ստեղծագործելու ունակություն` մեկն այն բազում շնորհներից, որով Աստված օժտել է մարդուն։
Լինելով ստեզծագործ` մարդը հասել է որոշ հաջողությունների: Դրանցից մեկը մարդու մարմնի զարգացումն է` ներքին հնարավորությունների ի հայտ բերումը։ Այժմ տեսնենք, թե ինչով է օգտակար մարմնի մարզումը: Մարդկային մարմինը մի զարմանալի համակարգ է, որը սեփական կենսագործունեության ապահովման համար ունի նյարդային, շնչառական, սիրտ-անոթային, ոսկրա-մկանային և այլ գործառույթներ, և այս բոլորը ծառայում են մեկ նպատակի` մարմնի գոյատևմանը: Հնում մարդիկ պատերազմելիս իրենց պաշտպանում էին տարբեր զենքերով, բայց դրանցով մարտնչելուց բացի նրանք սկսեցին մարզել իրենց մարմինները ինքնին դառնալով «զենքի փոխարինողներ»: Մարդկային մարմնի հարվածը շատ ժամանակ կարծես թե հավասարազոր էր դառնում զենքի պատճառած հարվածին, կամ վնասներին: Արևելյան հնաոճ մարտարվեստներում մենք հանդիպում ենք մարմնի վարժանքի այնպիսի ձևերի և զարգացման1, որ մի պահ դժվար է հավատալ և պատկերացնել, թե մարդն ինչ մեծ կարողություններով է օժտված։ Մեր ժամանակներում այս մարտարվեստներով բազում մարդիկ են զբաղվում, և այն, անկախ սեռից ու տարիքից, կարևոր և օգտակար է, որովհետև նպաստում է նաև ողջ կենսական համակարգի առողջ աշխատանքին: Բայց այսօր աշխարհում շատ մարդիկ մտածում են, թե հասնելով մարմնի հնարավորության և զարգացման բարձր դիրքի` այլևս ոչ մի անհաղթահարելի արգելք չի լինի իրենց համար: Եթե հարցին միակողմանի մոտենանք, այն, կարծես թե, ճիշտ կլինի, բայց կա նաև հարցի մյուս հիմնական կողմը` հոգևոր արժեքը, առանց որի մենք կկորցնենք ամեն բան։ Եթե չգնահատենք հոգևոր արժեքը, մենք մեր իսկ ուժով կվնասենք մեզ: Վերը նշված այն միտքը, որը հաճախ ծագում է մարդու մեջ. «Այլևս անպարտելի եմ, և ոչ մի արգելք այլևս չկա ինձ համար», գալիս է մարդու մեղանչական բնությունից, որը տանում է հպարտության։ Մի իմաստուն մարդ ասում է. «Մի հպարտացիր մարմնիդ գեղեցկությամբ և զորությամբ, քանզի թեթև հիվանդությունն իսկ կխորտակի և ծաղկի նման կթառամեցնի այն»: Փորձենք մի պահ թափանցել մարմնից ներս` տեսնելու, թե ինչ կա թաքնված այնտեղ. հոգին, որ գտնվում է մեր մեջ, նմանապես կարիք ունի «վարժանքի»: Հիմա կզարմանաք` մտածելով` արդյոք հոգուն ի՞նչ վարժանք։ Բայց ինչպես մկաններն ունեն համապատասխան վարժություններ` այն ճկուն, արագաշարժ և ամուր դարձնելու համար, այնպես Էլ հոգին ունի իր «վարժանքի» համապատասխան ձևերը։ Լեռնային Ղարաբաղի թաեքվոնդոյի ֆեդերացիան հիմնադրվել է 1999թ-ի նոյեմբերի 2-ին հիմնադիր նախագահ Վրեժ Խաչիկյանի կողմից, փոխնախագահն էր Արմեն Գասումյանը, բացմանը ներկա էին ՀԹՖ-ի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, Արսեն Ավետիսյանը և Վահե Ղուկասյանը: «ՎԱՄԿ ՍԱՍՈՒՆ» ակումբի նախագահն է Վարդան Շամոյանը, ով երկար տարիներ ՀԹՖ-ում ստանձնել է պատասխանատու պաշտոններՀայաստանում 2004թ-ից ստեղծվեց նաև Թաեքվոնդոյի Ռազմական ֆեդերացիան`հիմնադիր Վ. Խ: թաեքվոնդոն Հայաստանում Առհասարակ այսօր թաեքվոնդոն աշխարհում բաժանվում է շատ ճյուղերի: Հայաստանում գործում են նշված երեք ճյուղերը: Համաշխարհային Թաեքվոնդոյի Ֆեդերացիա «WTF» Միջազգային Թաեքվոնդոյի Ֆեդերացիա «ITF» Գլոբալ/ընդհանուր/ Թաեքվոնդոյի Ֆեդերացիա «GTF» Այսօր Հայաստանում թաեքվոնդոն մեծ զարգացում է ապրում, որը պայմանավորված է մարզիչների և մարզիկների քանակական և որակական չափանիշներով, ինչպես նաև ՀԹՖ-ի աշխատակազմի կանոնավոր և ջանասեր աշխատանքով:
Image
Այժմ տեսնենք, թե ինչով Է օգտակար հոգու «վարժանքը»: Այո, ֆիզիկական վարժությունները լավ են մարմնի համար, սակայն օգտակար են մինչև մարդու մահը: Աստվածաշունչն ասում Է. «Քանզի հող էիր դու ու հող պիտի դառնաս» (Ծննդոց 3-19): Այսինքն մեր մարմինը վերադառնալու Է հողին, որովհետև մարդը շինվեց հողից։ Բայց հիշենք, որ հոգևոր արժեքն Է առաջնայինն ու գլխավորը, անկախ ամեն բանից, քանի որ այն օգտակար է թե՛ մինչև մեր մահը (հող դառնալը), և թե՛ մահից հետո` հավիտենականության մեջ: Այո՛, երբեք չկասկածենք, որ մարդու մարմնի (ֆիզիկական) մահից հետո հոգին մնում Է անմահ` շարունակելով իր գոյությունը հավիտենականության մեջ. «Հողը (մարմինը) երկիր պիտի դառնա առաջվա եղածի պես, ու հոգին Աստծուն պիտի դառնա, որ Նա էր տվել (ժողովող. 12.7)։ Եթե սպորտային վարժանքը կազդուրում է մեր մարմինը, ապա հոգևորը` աստվածապաշտությունը, կազդուրում Է մեզ մարմնով, շնչով և հոգով` թե՛ ներկա և թե՛ ապագա կյանքի համար։ Աստվածաշունչն ասում Է. «Մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունը («հոգու մարզանքը») օգտակար Է ամեն ինչի, և նա ունի կյանքի ավետիսը, այս կյանքի և հանդերձյալի» (Ա Տիմոթեոս 4.8)։ Խորհենք մի պահ, թե ինչ կշահենք մենք, եթե չափից ավելի փափագենք մեր մարմնի ցանկությունները բավարարել առանց հոգու «վարժանքի»։ Մի՞թե կյանքը մարդուն տրված Է միայն այդ բանի համար: Աստվածաշունչը ասում է. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» (Մատթ. 16.26): Առանց բարոյական օրենքների պահպանման և մանավանդ` առանց հոգու «վարժանքի» մարմնի կոփումը կարող Է անարդյունք լինել, և նույնիսկ կարող է ունենալ բացասական հետևանքներ: Շատ դեպքեր են եղել, երբ մարդը, հասնելով սպորտային բարձր դիրքերի և մրցանակների, հիմնվելով իր ես-ի, անձի զորության վրա, շատ արագ անկում է ապրել: Դրա համար մեր կյանքում առաջնությունը պետք է տանք հոգու «վարժանքին»` աստվածապաշտությանը: Հարկ է հիշել, որ հոգին կարող է ապրել առանց մարմնի, իսկ մարմինն առանց հոգու չի կարող գոյատևել: Սա առաջին և հիմնական պատճառն է: Իսկ երկրորդը հետևալն է. առանց բարոյական օրենքների պահպանման մենք կվնասենք ինքներս մեզ։
Նշենք ևս երկու հիմնական պատճառներ, որոնք կօգնեն մեզ հավասարակշռելու մեր կյանքը։ Ասացինք, որ պետք է հենվենք հոգևոր արժեքների վրա։ Սակայն ի՞նչ կլինի, եթե հակառակ ձևով վարվենք։ Շատ մարդիկ, ովքեր զբաղվում են սպորտով (ոչ սիրողական) կյանքի որոշ դժվարություններ կարողանում են հեշտությամբ հաղթահարել` շնորհիվ ձեռք բերված ունակությունների։ Ուստի, առաջին հայացքից, կարծես թե մարդը կարողանում է տիրապետել ինքն իրեն ընդդեմ սթրեսների և այլն, սակայն իրականում դա անկայուն, և ոչ հարատև բնույթ է կրում: Մարդը, մարզվելով երկար ժամանակ, կոփում է իր մարմինը` հասնելով որոշ արդյունքների, և հանկարծ ինչ-ինչ պատճառներից կամ հանգամանքներից սկսում է ոգելից խմիչք օգտագործել, ծխել, անառակ կյանքով ապրել և այլն։ Մարտարվեստով զբաղվող մարդկանց մոտ «մեծահոգություն» է ի հայտ գալիս, ասելով, որ «ես խղճում եմ այս մարդուն, ու թեպետև կարող եմ նրան ճնշել, բայց չեմ անում»։ Հիշենք, որ խիղճը Աստծո ձայնն է, և սա է պատճառը, որ երբ մենք ինչ-որ մի վատ քայլ ենք կատարում, մեր ներսից այն սկսում է «խայթել»։ Այսինքն, ինչ վիճակի մեջ էլ մենք լինենք` հոգևոր արժեքը առաջնային է մեզ համար։ Երկրորդ պատճառը այն է, շատ մարդիկ իրենց բարոյական և հոգևոր արժեքները պահպանելու համար ձեռք են բերում ուժային ինքնապաշտպանական միջոցներ: Այսինքն, նման մարդիկ, արդարությանը կողմնակից լինելով, հոգևոր արժեքը պահպանելու համար ձեռնարկում են այս քայլերը (օրինակ` Վարդանաց քաջերը), բայց այսօր, ցավոք, այս բանը կիրառվում է շատ մարդկանց մոտ հարձակողական, շահադիտական, իշխելու և այլ նպատակներով։ Ուստի, եթե ձեռք բերվի հոգևոր արժեքը, մենք զերծ կմնանք նման ցանկություններից։ Հիմա կարող եք ասել, թե, ինչ է, պետք է թողնել սպորտը և հենվել միայն հոգևոր արժեքների վրա՞։ Իհարկե ոչ, Աստված ասում է .«Բայց ամեն մեկը ինչ կոչման (դիրք, պաշտոն) մեջ որ կանչվեց, թող նրա մեջ էլ մնա» (Ա Կորնթացիս 7. 20,24)։ Մենք կարող ենք լինել լավ մարզիկ, կամ մարզիչ, բայց միևնույն ժամանակ Աստծուն մեր սրտի մեջ առաջնային տեղ տալ: Հարց է առաջանում. «Ինչպե՞ս կոփենք մեր Հոգին»։ Պատասխանը հետևյալն է. խաղաղություն Հաստատել Աստծո հետ, հավատ ընծայել առ Աստված և զղջումով խոստովանել մեղքերը (ապաշխարել, այսինքն դիրքը և վարքը փոխել մեղքի հանդեպ), որովհետև մեր մեղքերն են, որ խոչընդոտ են հանդիսանում Աստծո հետ կատարյալ հաղորդակցություն ունենալու համար: Հոգու վարժանքներն են` Աստվածաշունչ կարդալը, աղոթելը և եկեղեցի հաճախելը (հատկապես Սուրբ Պատարագներին), իսկ «ուսուցիչը» Հիսուս Քրիստոսն է: Ինչպես մեր մարմինը տեսնելու համար մենք հայելուն ենք մոտենում, այնպես էլ հոգու վիճակը քննելու համար մենք կարիք ունենք «հոգու հայելու», այսինքն` Աստծո Խոսքի։ Աստված մեզ խոստացել է հավիտենական կյանք, և մենք պետք է վճռենք` ընդունել այն, թե՞ մերժել: Եթե մարմնի մարզման ժամանակ հետևում ենք որոշակի կանոնների, ապա հոգու «վարժանքի» համար հետևելով միայն Աստծո կամքին, կարող ենք հաջողության հասնել։ Հավատի միջոցով Հիսուսին մեր սրտի մեջ հրավիրելով, վերստին ծնվելով դառնում ենք նոր մարդ` ստանալով նոր կյանք, քանի որ Հիսուսն է ասել, «Ես եմ կյանքը» (ՀովՀ. 14.6)։ Այսօր շատ շատերը` թե՛ մարզիկ, թե՛ ուսուցիչ, թե՛ գիտնական ու ղեկավար, թե զինծառայող և շատ ուրիշներ, հաշտվել են Հիսուսի հետ` ընդունելով նրան որպես իրենց Տեր ու Փրկիչ, և արդյունքում վերափոխվել է նրանց կյանքը։ Խոր Վիրապ Սիրելի ընթերցող, եթե դու էլ ցանկանում ես հաշտվել Աստծո հետ, ապա կարող ես կատարել Հոգու առաջին «նախավարժանքը», Պետրոս առաքյալի խոսքերով. «Ապաշխարհեցեք, և ձեզնից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունուվ մեղքերի թողության համար, և պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը. որովհետև ավետիսը ձեզ համար է, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար, որոնց կկանչի մեր Տեր Աստվածը» (Գործք Առաքելոց 2.38): Հայ Առաքելական Եկեղեցու զավակ , Թաեքվոնդոյի մարզիչ` Լևոն Ա.
Image

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԶԻԿԻ

Նախնի ժամանակներից սկսած մինչև մեր օրերը սպորտն իր նշանակությունն ու օգտակա֊րությունն է ունեցել և, անկախ տարիքից, սեռից, շատերը զբաղվել են սպորտով` մարմնամարզու֊թյամբ: Սպորտն այսօր աշխարհում հանդիսա֊նում է յուրօրինակ «մի֊ջազ֊գային լեզու», ուստի մեծաթիվ առաջնակարգ պետություններ մեծ տեղ և կարևորություն են տալիս սպորտին: Նշենք մի քանի արժեքներ, որ սպորտը տալիս է մար֊դուն. նպա֊֊֊֊տա֊կա֊մղվա֊ծություն, բնավորության գծերի բա֊ցահայտում, ուժ, ինքնատիրապետում, կարգապա֊հություն, ընկե֊րա֊սի֊րություն և այլն: Սպորտով գբաղվող մարդկանց կարելի է բաժանել երկու խմբի` արհեստավարժ և սիրո֊ղա֊կան: Առաջին խմբին պատկանող մարդիկ իրենց կյանքի զգալի մասը ներդնում են սպորտում, որը և հանդիսանում է նրանց կյանքի առանցքային մասը: Այսպիսի մարդկանց մեծա֊գույն նպատա֊կը սպորտային հաղթանակներն ու նվաճումներն են: Երկրորդ խմբին պատկանող մարդիկ զբաղվում են սպորտով պարզապես անուն վաստակելու համար, մի մասը փոքր-ինչ ինքնապաշտպա֊նու֊թյան համար, ոմանք` մարդկանց հետ հաշվե֊հար֊դար տեսնելու, մյուս մասը` մարմինը կոփելու, առողջ լինելու համար և այլն: Սա վերաբերում է ոչ միայն արևելյան մարզաձևերին, այլև օլիմ֊պի֊ական տարածված մարզաձևերի դասին պատ֊կա֊նող մարզիկներին և մարզիչներին: Սպորտով զբաղվող մարդկանց համար ներքին մղումները բազմազան են, հետևաբար, տարբեր կլինեն նաև, առաջ բերած արդյունքները: Սպորտը մարդկային զբաղմունք է, ուստի սպորտի որակը կախված է մար֊դու վերագրած արժեքից և որակից: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ սպորտսմենները և մասնագետները նայեն սպոր֊տին նաև այլ տեսանկյունից: Դա հոգևոր տես֊ան֊կյունն է: Աստվածաշնչի հերոսների կյանքը դիտե֊լիս նկատում ենք կարևոր մի բան, որ հիվանդ, թե առողջ, ուժեղ, թե թույլ նրանք ապավինում էին եր֊կինքն ու երկիրը ստեղծող Աստծուն: Շատ մարդ֊կանց կարծիքով դա թուլության նշան է համարվում, բայց հոգևոր տեսանկյունից` միայն ուժեղության նշան: Օրինակ` Վարդանանք Ավարայրում ընկան, բայց հաղթանակը մենք վայելում ենք այսօր, քանզի կրոնափոխ չեղանք: Մարդու ֆիզիկական կյանքը ունի սկիզբ և վերջ: Փորձենք մի պահ թափանցել մարմնից ներս` տեսնելու, թե ինչ կա թաքնված այնտեղ. հոգին, որն անմահ է ու գտնվում է մեր մեջ, նույնպես կարիք ունի «վար֊ժանքի»: Ինչպես մկաններն ունեն համապա֊տաս֊խան վարժություններ` այն ճկուն, արագա֊շարժ և ամուր դարձնելու համար, այնպես էլ հոգին ունի իր «վարժանքի» հա֊֊մա֊պատասխան ձևերը։ Այժմ տեսնենք, թե ինչով է օգտակար հոգու «վարժանքը»: Աստվածաշունչն ասում է. «Մարմ֊նի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունը («հոգու մարզանքը») օգտակար է ամեն ինչի, և ունի կյանքի ավետիսը, այս կյանքի և հանդերձյալի» Ա Տմ. 4.8։ Այո՛, ֆիզիկական վարժությունները լավ են մարմնի համար, սակայն օգտակար են մինչև մարդու մահը: Աստվածաշունչն ասում է. «Քանզի հող էիր դու ու հող պիտի դառնաս», Ծն. 3.19: Բայց հիշենք, որ հոգևոր արժեքն է առաջնայինն ու գլխավորը, անկախ ամեն բանից, քանի որ այն օգ֊տակար է թե՛ մինչև մեր մահը (հող դառնալը), և թե՛ մահից հետո` հավիտենականության մեջ: «Հողը (մարմինը) երկիր պիտի դառնա առաջվա եղածի պես, ու հոգին Աստծուն պիտի դառնա, որ Նա էր տվել (մարդուն)» ժղ. 12.7։ Խորհենք մի պահ, թե ինչ կշահենք մենք, եթե չափից ավելի փափագենք մեր մարմնի ցանկությունները բա֊վա֊րարել առանց հոգու «վարժանքի»։ Աստվա֊ծա֊շունչն ասում է. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» Մտ. 16.26:

Տաթև
Առանց բարոյական օրենք֊ների պահպանման և մանավանդ` առանց հոգու «վարժանքի» մարմնի կոփումը կարող է ան֊ար֊դյունք լինել, և նույնիսկ կարող է ունենալ բացա֊սական հետևանքներ: Աշխարհի և Օլիմպիական մրցումների շատ հաղթողներ կյանքի մրցա֊գոր֊գում կրեցին պարտություն, ոմանք խմիչքից, թըմ֊րա֊դեղերից, ծխախոտից, կնամոլությունից, չար ցանկություններից և այլն: Որոշ մարդիկ ան֊տարբերությամբ են այս բանին նայում ու անկախ իրենց դիրքից և ունակություններից դառնում են ոչ լիարժեք մարդ (լիարժեք մարդը կայուն է մնում անկախ հանգամանքներից, շրջապատից և վայրից)։ Երբ անձրև է գալիս, մենք ուզում ենք պաշտպանվել, որպեսզի չթրջվենք։ Նմանապես, շատերն իրենց բարոյական և հոգևոր արժեքները պահպանելու համար ձեռք են բերում ուժային ինքնա֊պաշտ֊պանական միջոցներ: Այսինքն, նման մարդիկ, արդարությանը կողմնակից լինելով, հոգևոր արժեքը պահպանելու համար ձեռնարկում են այս քայլերը (օրինակ` Ղարաբաղի հաղթական հերոսամարտը թշնամու դեմ), բայց այսօր, ցա֊վոք, այս բանը կիրառվում է շատ մարդկանց մոտ հարձակման, շահա֊դիտական, իշխելու և այլ նպա֊տակներով։ Ուստի, եթե ձեռք բերվի հոգևոր արժեքը, մենք զերծ կմնանք նման ցանկություն֊ներից:
Image
Հիմա կարող եք ասել, թե ինչ է, պետք է թողնել սպորտը և հենվել միայն հոգևոր արժեք֊ների վրա՞։ Իհարկե ոչ, Աստված ասում է. «Բայց ամեն մեկը ինչ կոչման (դիրք, պաշտոն) մեջ որ կանչվեց, թող նրա մեջ էլ մնա», Ա Կր. 7.20, 24։ Մենք կարող ենք լինել լավ մարզիկ, կամ մարզիչ, բայց միևնույն ժամանակ Աստծուն մեր սրտի մեջ առաջնային տեղ տվող: Հոգին «մարզելու» առաջին «նախավար֊ժան֊քը» կարելի է սկսել Պետրոս առաքյալի խոս֊քե֊րով. «Ապաշխարեցե՛ք, և ձեզնից յուրա֊քանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունուվ մեղքերի թողության համար, և պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը. որովհետև ավետիսը ձեզ համար է, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար, որոնց կկանչի մեր Տեր Աստվածը» Գրծ. 2.38: Յուրաքանչյուր մարզիկ և մարզիչ կարիք ունի ապաշխարելու, քանզի Խոսքն ասում է. «Արդարև, թեպետև բոլոր մարդիկ մեղանչեցին և զրկված են մնում Աստծու փառքից», Հռ. 3.23: Սպորտսմենը որպես մարդ անմասն չէ վերը նշվա֊ծից, ուստի «բոլոր մարդիկ» արտահայտ֊ությունը կարելի է հասկանալ նաև «բոլոր սպորտսմենները»: Հռ. 6.23 խոսքն ասում է. «Ուստի մեղքի վարձը մահ է»: Մեղքն Աստծո կամքին չհնազանդվելու արդյունք է: Սուրբ գիրքն ասում է. «Եթե խոստովանենք մեր մեղքերը, վստա՛հ եղեք, թե Աստված, որ արդար է, կների մեր մեղքերը և մեզ կսրբի մեր բոլոր անիրավություններից», Ա Հհ. 1.9: Ուստի հավատ ընծայելով առ Աստված և զղջումով խոստո֊վա֊նելով մեր մեղքերն ու ապաշխարելով, (այսինքն դիրքը և վարքը փոխելով Աստծո ու մեղքի հան֊դեպ, որովհետև մեր մեղքերն են, որ խոչընդոտ են հանդիսանում Աստծո հետ կատարյալ հաղոր֊դակ֊ցություն ունենալու համար) կարող ենք խա֊ղա֊ղություն ունենալ Հիսուս Քրիստոսի հետ:
Image
Հոգու վարժանքներն են` Աստվածաշունչ կարդալը, աղոթելը և եկեղեցի հաճախելը (հատ֊կա֊պես Սուրբ Պատարագին), իսկ «ուսու֊ցիչը» Հիսուս Քրիստոսն է: Ինչպես մեր մարմինը տեսնելու համար մենք հայելուն ենք մոտենում, այնպես էլ հոգու վիճակը քննելու համար մենք կարիք ունենք «հոգու հայելու», այսինքն` Աստծո Խոսքի։ Աստված մեզ խոստացել է հավիտե֊նա֊կան կյանք, և մենք պետք է վճռենք` ընդունել այն, թե՞ մերժել: «Այս բաները գրեցի ձեզ` Աստծո Որդու անվանը հավատացողներիդ, որպեսզի գիտակցեք, որ հավիտենական կյանք ունեք» Ա Հհ. 5.13: Եթե մարմնի մարզման ժամանակ հետևում ենք որոշակի կանոնների, ապա հոգու «վար֊ժան֊քի» համար հետևելով միայն Աստծո կամքին` կատարելով նրա պատվիրանները, կարող ենք հաջողության հասնել։ Հավատի միջոցով Հիսու֊սին մեր սրտի մեջ հրավիրելով ու մկրտվելով դառնում ենք նոր մարդ` ստանալով նոր կյանք, քանի որ Հիսուսն է ասել, «Ես եմ կյանքը» Հհ. 14.6։ Այսօր շատ շատերը` թե՛ մարզիկ, թե՛ ուսուցիչ, թե՛ գիտնական ու ղեկավար, թե՛ զինծառայող և շատ ուրիշներ, հաշտվել են Հիսուսի հետ` ընդունելով նրան որպես իրենց Տեր ու Փրկիչ, և արդյունքում վերափոխվել է նրանց կյանքը։ Սիրելի ընթերցող, եթե դու ևս ցանկանում ես հաշտվել Աստծո հետ, ապա կարող ես աղոթել և անկեղծորեն բացել քո սիրտն Աստծո առաջ. «Տեր Աստված ես ընդունում եմ, որ մեղավոր եմ: Խնդրում եմ ներես իմ գիտակցաբար և անգիտակցաբար, կամա, թե ակամա գործած բոլոր մեղքերը: Ես հավատում եմ, որ Խաչի վրա արյուն թափելով մահացար և երրորդ օրը հարություն առար մեռել֊ներից փրկելով ինձ, ես Քեզ ընդունում եմ իմ սրտում` որպես Փրկիչ և Տեր, իմ կյանքի գերագույն փափագը Դու եղիր, օգնիր ինձ առաջնորդվել Քո պատվիրաններով և արժանացրու ինձ հավիտե֊նական կյանքը ժառանգելու: Փառք ու երկրպա֊գություն Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ամեն»:
Image

Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԵՒ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՄԻՋ

1. Մարտարվեստները ստեղծվել են կոնկրետ պահանջներից ելնելով:

Պատերազմներ և բռնություններ եղել են բոլոր ժամանակներում: Այդ ընթացքում տղամարդիկ ստիպված են եղել սովորել պայքարել, պաշտպանելու համար իրենց կանանց, երեխաներին, ծնողներին, տունը, ունեցվածքը և երկիրը: Այդպես պայքարի մղումը տեղափոխվեց և զարգացում ստացավ բանակում. տարբեր մարտական համակարգեր, զենք և այլն:

2.Արևելյան մարտարվեստները տարբերվում են:

Արևելյան մարտարվեստներն առանձնանում են մյուս մարտարվեստներից նրանով, որ նրանցում գլխավոր շեշտը դրվում է մարտիկի բնավորության և նրա հոգևոր ուժի վրա: Այս շեշտադրումը եղել է նաև Արևմուտքի մարտարվեստներում, բայց ոչ այն մակարդակի վրա, ինչ Արևելքում:

3.Արևելյան մարտարվեստի հիմնադիրները փնտրել են ուժեղ հոգի զարգացնելու տարբեր մեթոդներ:

Մարտիկի համար միայն հատուկ տեխնիկայի ուսուցումը բավարար չէ: Իր մեջ չունենալով ուժեղ հոգի, նա երբեք չի կարող դուրս գալ ցանկացած իրավիճակից: Մարտարվեստների հիմնական խնդիրը ոչ թե հակառակորդին հաղթելն է, այլ սեփական թուլությունների հանդեպ հաղթանակ տանելը, ինչպես գրված է Սողոմոնի Առակների գրքում. ՛՛Ուշ բարկացող մարդը հզորից լավ է, ու իր հոգին զսպողը՝ քաղաք գրավողից՛՛Առ.16.32: Հոգին մարզելու իրենց ուղիներում մարտարվեստի ուսուցիչներն ու մարտիկները դիմել են այդ ժամանակ Արևելքում գոյություն ունեցող կրոններին և ուսուցումներին: Հաճախ նրանք դիմել են ուսուցումների, որոնք հակասել են մեկը մյուսին. բուդդիզմ, դաոցիզմ, կոնֆուցիզմ և այլն: Այդ մարդիկ չգիտեին Աստծո Խոսքի ճշմարիտ ուսուցման մասին:

4.Արևելքի կրոնների միսիոնարներն օգտագործել են մարտարվեստները:

Արևելքի կրոնների միսիոնարներն իրենց ուսմունքները տարածել են մարտարվեստների միջոցով: Այդ ձևով այսօր ամբողջ աշխարհը գիտի Շաու- Լինի մենաստանի մասին, որը հանդիսանում է այդպիսի առաքելության դասական օրինակը: Այդ մենաստանում են մեծացել պատմության մեջ ամենաուժեղ մարտիկները: Այսօր էլ մարտարվեստների միջոցով Արևելքի կրոնները տարածում են իրենց ուսմունքները ժամանակակից աշխարհին, սակայն միշտ այդպես չի եղել: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց գաղտնիք չէ, որ ամենաուժեղ մարտիկներն ու հրահանգիչները, որոնք շրջել են ողջ աշխարհով և Թաեքվոնդո սովորեցրել մարդկանց, եղել են Հյուսիսային Կորեայի աթեիստներ և կոմունիստներ: Ես նույնպես որոշ ժամանակ եղել եմ այդպիսի մի մարզիչի սանը, իսկ երբ քրիստոնյա դարձա, դադարեցի նրան ընդունել որպես իմ հրահանգիչ հավատքիս պատճառով:

5.Որպես օրինակ Աստվածաշնչում խոսվում է մարզիկի մասին:

Երբ քրիստոնյա դարձա, հանդիպեցի մի քրիստոնյա մարզիկի, որն ինձ ցույց տվեց, թե Աստվածաշնչում ինչ է ասվում սպորտի մասին, երբ ամեն անգամ մարզիկի օրինակն է ներկայացվում: Դա գրված է քրիստոնյաներին հավատարմության և հաստատակամության օրինակ ցույց տալու համար: Ես շատ զարմացած էի և մինչ օրս էլ զարմանում եմ, երբ շատ կրոնավոր մարդիկ հայտարարել և շարունակում են հայտարարել, որ սպորտով զբաղվելը մեղք է և համազոր է մարմնական հաճույքներին: Երկար տարիներ ամենօրյա մարզումներից հետո ես ուզում եմ ասել, որ դեռ երբեք իմ մեղավոր մարմինը չի դրդել ինձ մարզումների: Ընդհակառակը ամեն անգամ այն ինձ համոզել է, որ մի քիչ էլ պառկած մնամ անկողնումս, որ ես շատ եմ հոգնում և այլն: Բայց ես վեր եմ կենում և գնում մարզումների հատուկ հակառակվելով մարմնի ցանկությանը:

6.Սպորտն ինքնին հիանալի միջոց է հանդիսանում կարգապահություն և նպատակամղվածություն սովորելու համար:

Այսօր այս որակները ինչքան են բացակայում երիտասարդ սերունդների շրջանում: Սպորտն ինքնին զարգացնում է մարդուն, սակայն անուշադրության են մատնված այլ կարևոր արժեքներ, որոնք ավելի առաջնահերթ են:

7.Մարտարվեստները հանդիսանում են երիտասարդների շրջանում Բարի Լուրի տարածման միջոցներից մեկը:

Սա հիմնական նպատակներից մեկն է, որի պատճառով ես մինչ օրս զբաղվում եմ մարտարվեստով: Մարտարվեստի միջոցով Աստված ինձ օգնել է Բարի Լուրը փոխանցել բազմաթիվ երիտասարդ մարդկանց, օգնել նրանց կառուցել անձնական փոխհարաբերություն Հիսուս Քրիստոսի հետ, պատրաստել նրանց միսիոներական ծառայության: Նրանցից շատերն այսօր չեմպիոններ են, ազնիվ մարդիկ, օրինակելի ընտանիքի հայրեր, Աստծուն ծառայողներ, որոնք տարածում են Բարի Լուրը նաև մուսուլմանական երկրներում:

Loading...