Image

ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Թաեքվոնդոն ժամանակակից ամենատարածված արևելյան մարզաձևերից մեկն է: Այս հրաշալի սպորտաձևով այսօր անընդմեջ զբաղվում են ավելի քան 70 միլիոն մարդ: Պարբերաբար անցկացվում են աշխարհի և մայրցամաքային առաջնություններ, տարբեր միջազգային մրցումներ: Իսկ ինչո՞ւ է թաեքվոնդոն այդպես տարածված: Պատճառներից առաջինն այն է, որ այս սպորտաձևն ունի տեխնիկական ձևերի հարուստ բազա, որն այլ արևելյան մարզաձևերին չի զիջում ո’չ քանակով, ո’չ էլ որակով, այլ շատ բաներում նույնիսկ գերազանցում է: Հաստատվել է, որ այս սպորտաձևով զբաղվելը հանդիսանում է որպես ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական կատարելագործման, անձի ներդաշնակ զարգացման արդյունվետ միջոց: Թաեքվոնդոն ձևավորում է մարդկային ներքին կուլտուրան, բնավորությունը, կարգապահությունը, կամքը, ընդհանրականությունը, զարգացնում է պարտավորվածության և պարտականության զգացումները: Դրա հետ մեկտեղ թաեքվոնդոն` քարացած դոգմա չէ այն մշտապես ձևափոխվում և զարգանում է հասարակության հետ: Թաեքվոնդոն յուրացվում է ամբողջ կյանքի ընթացքում, չէ՞ որ կատարելագործումը չունի սահմաններ: Շատ հաճախ լսում ենք,որ թաեքվոնդոն հին կորեական ինքնապաշտպանության համակարգ է, որը հայտնի է արդեն 2000 տարուց ավելի: Ճիշտ է, կորեական մարտական մշակույթի պատմությունն իր արմատներով գնում է մինչև վաղ ժամանակները, սակայն թաեքվոնդոն որպես սպորտի ճյուղ ճանաչվել է վերջերս: Դժվար և փշոտ ճանապարհ է այն անցել իր զարգացման ժամանակահատվածում` ապրելով վերելքներ և անկումներ, մինչև որ հասել է մեզ իր ժամանակակից ձևով: Համաձայն
տարբեր գրականության աղբյուրների, Կորեան մ.թ.ա./ մեր թվարկությունը սկսում է Հիսուս Քրիստոսի ծննդից/ I դարից մինչև մ.թ. VII դարն ընկած ժամանակահատվածը բաժանված է եղել երեք պետությունների, որոնք պատերազմում էին միմյանց դեմ: Այդ պատճառով դժվար չէ հասկանալ, որ մարտական պայքարների կատարելագործումը եղել է նրանցից յուրաքանչյուրի մշտական խնդիրը: Անվիճելի է նաև այն, որ ձեռնամարտի համակարգը Կորեական կիսակղզու վրա ընդգրկում էր նաև չինական ուշույի նվաճումները: Այն տեղի ունեցավ մ.թ. II դարում, երբ կայսր Ու-դիի չինական բանակի լեգեոնների հետ Շուբակի մշակույթը ներթափանցեց Քոգուրեյի երկիրը (կորեական երեք պետություններից մեկն է): թաեքվոնդո Ժամանակ անց այն դարձավ Սուբակ և օրգանականապես ներթափանցեց այն ժամանակ գործող կորեական մարտական մենամարտության համակարգերի մեջ: Կորեական կիսակղզու վրա ձեռնամարտի ձևավորման և զարգացման մեջ հատուկ տեղ է զբաղեցրել փոքր Սիլլա պետությունը, որը դարձել էր մշտական հարձակումների նպատակակետ ավելի հզոր հարևանների կողմից: Այստեղ, Սիլլայի 24-րդ ղեկավար Չին Հեունի ցեղի թագավորության ժամանակ տեղական բանակի երիտասարդ սպաները` արիստոկրատ ընտանիքների ժառանգները, ստեղծեցին գվարդիական ստորաբաժանում, որն անվանվեց Հվա-Րան (թարգմանաբար`«ծաղիկներ – տղաներ»): Բացի նիզակով և թրով ավանդական պարապմունքներից, աղեղի հրաձգությունից նրանց մարտական ծրագիրը ներառում էր հատուկ հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածություն` մենամարտության տեղական ձևերի բազայի վրա, և ամենից առաջ Թայք-Քյոնը, որն ընդգրկում է ձեռքի և ոտքի մարտական տարբեր ձևեր: Սոքքուրամ տաճարի հնագույն ժայռապատկերները փոխանցում են մեզ կորեական զինվորների մարտերի բնույթը, որը նման է թաեքվոնդոյին: Նրանք պարապում էին շատ խիստ պայմաններում. սառույցի վրա կազմակերպվում էին թրերով պարեր, վարժությունները կատարվում էին նաև սառցաանցքերում, որպեսզի փորձեն մասնակիցների արիությունն ու համառությունը: Աղեղի հրաձգությունը և ձեռնամարտը օգնում էին փորձել զինվորների քաջությունն և ուժը: Հաղթողին շնորհվում էր Սոնբիի կոչումը, նրան սպասվում էր մեծ պատիվ և համընդհանուր հարգանք: Հվա-Րանի ստորաբաժանումն արագորեն ճանաչվեց ամբողջ Կորեայում և հարգանքի արժանացավ նույնիսկ վաղեմի թշնամիների կողմից: Զենքի և մարմնի տիրապետման մշակված տեխնիկան, որն ընդգրկում էր ձեռնամարտի գաղտնիքների իմացությունը, ստարաբաժանմանը թույլ էր տալիս տանել փայլուն հաղթանակներ: Զոհվել են բազմաթիվ Հվարանցիներ, սակայն նրանց արիությունը բարձրացրեց և միացրեց Սիլլայի ժողովրդին, որի սկզբում` VII դարում ամբողջ Կորեան միացավ իրար: Հվարանների ուսուցիչները հիմնականում եղել են բուդդայական վանականները: Տարեգրքերում պահպանվել են տեղեկություններ նրանցից մի քանիսների մասին: Մարտական մշակույթի այդ ճանաչված դպրոցի հիմնադիրը եղել է Վոն Հյոն: Մեկ այլ բուդդայական վանական` Վոն Կանը, մշակել էր ինքնատիպ պատվի օրենսգիրք կորպուսի ներքին ինքնակառավարման համար, որը կոչվում էր Հվարան-դո («Հվարանի ուղին»): Կարևորներից էին հետևյալ բարոյական պատվիրանները. հնազանդ լինել միապետին և զինվորական ղեկավարին լսել ծնողներին ընկերների հետ լինել ազնիվ երբեք չնահանջել մարտի ժամանակ թաեքվոնդո Շատ հետազոտողներ առանց որևէ հիմքերի կարծում են, որ Հվարան-դոն` մեզ հայտնի սամուրայների Պատվի օրենսգրքի` Բուսիդոյի նախատիպն է: Ճանաչված կորեացի պատմաբան Դանջայ Շին Չայ Խոն միջնադարյան Կորեայի մասին իր աշխատություններում նշում է այն հավանականության մասին, որ անզեն մարտերի որոշ ձևերը կարող էին որոշ ժամանակ անց տեղափոխվել Ճապոնիա և դառնալ ջիու-ջիցույի և կարատե-դոյի աղբյուրներից մեկը: Հվարանների համակարգի բազայում ընդգրկված էր քսանից ավել հիմնական դիրքեր և հնարքներ, որոնց պետք է տիրապետեյին սովորողները: Նրանք կազմում էին տեխնիկական միջոցների միասնական համալիր, որն ընդգրկում էր ձեռքերի և ոտքերի համար տարբեր ձևեր, որոնք կատարվում են ընկնելու, թռնելու, գլորվելու, նաև հրելու և նետելու ժամանակ: Հեղինակների կարծիքով հվարանների մարտական արվեստի համակարգը, որը դիտվում էր զինված հակառակորդի դեմ որպես մարտի նախապատրաստական փուլ, իրենից ներկայացնում է բռնցքամարտի ազգային ձևերի սինթեզը` շաուլինյան ու-շույի հետ: Սիլլայի պետության անկումից հետո (IX դ.) հվարանների մշակույթը կամաց-կամաց անկում ապրեց: Ձեռնամարտի կորեական ձևերի զարգացման նոր վերելքը կապվում է Քյորե պետության հաստատման հետ, որը երկրին տվեց նրա ներկայիս անվանումը: Այստեղ ստեղծվում են նոր դպրոցներ, ինքնապաշտպանման համակարգեր: Նրանցից շատերը շարունակում են կենտրոնանալ ավանդական մարտաձևերի հետագա կատարելագործման վրա: Միաժամանակ ստեղծվում են նոր ուղղություններ` Յուսուլ փափուկ ոճից, որտեղ հակառակորդին հակադրվում էր նրա իսկ սեփական ուժը, մինչև Չաէրեք ոճը, որը հիմնդարվել է ճանաչված դաոսային-բուդդայական մարդու միասնականության և համաշխարհային գաղափարի վրա: Խնդիրը նրանում էր, որ անհրաժեշտ էր փորձել օգտագործել բնության ուժերը որպես էներգիայի անսպառ աղբյուր: Սակայն ձեռնամարտի նորաստեղծ համակարգերից շատերը չէին կոչված ապրելու և մեզ հասել են միայն նրանց անվանումները: Կորեացիների երկարատև պայքարը կիդանյամիների, մոնղոլ-չինացիների և, կարևորապես, ճապոնացի ինտերվենտների դեմ սեփական ազատության և անկախության համար տեսանելի հետք թողեց մի շարք պատմական հանգամանքներից ստեղծված, ոչ միանշանակորեն ընթացող ինքնապաշտպանության ազգային համակար֊գերի զարգացման գործընթացի վրա: Բավական է ասել, որ ճապոնական գաղութային տիրապետության ժամանակ Կորեայում տարածվեցին կարատե-դոն, ջիու-ջիցուն, որոնք, սակայն, չկարողացան ետ մղել մարտարվեստի ազգային ձևերը: թաեքվոնդո Ինքնապաշտպանության կորեական համակարգի զարգացման ժամանակակից փուլի սկիզբը կապված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի հետ: Այդ ժամանակահատվածում ընդգծվում են մի քանի դպրոցներ` Մուդուկվանը, Յունսուկվանը և Չունդուկվանը: 1953թ. այս դպրոցների բազայի վրա կազմակերպվում է թենգ սու դո Կորեական միությունը: Շատերը, միգուցե, լսել են ամերիկացի կինոդերասան, կարատեյի աշխարհի չեմպիոն Չաք Նորիսի մասին: Սակայն քչերը գիտեն, որ նա սկսել է իր սպորտային ճանապարհը Հարավային Կորեայում, երբ անցնում էր իր զինվորական ծառայությունը և լուրջ ուսումնասիրում էր թենգ սու դոյի տեխնիկան: Դրա շնորհիվ Չաք Նորիսը հասավ հաջողության սպորտի ասպարեզում և կինեմատոգրաֆիայում: Կազմակերպչական աշխատանքի հետ միաժամանակ անցկացվում էր հսկա աշխատանք` համակարգելու ձեռնամարտի կորեական համակարգերը մարտարվեստի ժամանակակից ձևի մեջ, որը կոչվում է թաեքվոնդո: Թաեքվանդոն պաշտոնական կարգ ստացավ 1955թ. ապրելի 11-ին, երբ ուսուցիչների, պատմաբանների և այլ մասնագետների խորհուրդը հաստատեց այդ անվանումը, որը լիարժեք արտացոլում է տվյալ մարտական արվեստի իմաստը` «թաե» (ոտք), «քվոն» (ձեռք) և «դո» (ինքնակատարելագործման հոգևոր ճանապարհ): Այլ բառերով` ձեռքի և ոտքի ճանապարհ: Եվ այդ ճանապարհը, կարճ ասած, երկար և աշխատածավալ է: Այդպիսի համատեղումը պատահական չէ: Թաեքվոնդոյում տեխնիկական ձևերը կատարվում են ձեռքերով և ոտքերով, որտեղ ոտքերը օգտագործվում են ավելի հաճախ` մոտ 70%, իսկ ձեռքերը` 30%: Սա ունի իր պատճառները, որոնք պայմանավորված են մարտական արվեստի ազգային ավանդույթներով, որոնք ձևավորվել են բավականին բարդ խնդրի լուծման մշտական փնտրման մեջ. ինչպե՞ս ապահովել հաղթանակ ոչ միայն հետիոտնի, այլև ձիավոր հակառակորդի դեմ մարտի ժամանակ: Թամբից ձիավորին գցելու համար ծառայում էին ոտքերով թռիչքային հարվածները, որոնք հիմա կազմում են թաեքվոնդոյի ավելի բարդ բաժինը: Նոր սպորտաձևը հավանության արժանացավ: Եվ այն արագ արմատավորվեց: Շատ կարճ ժամանակահատվածում այն գտավ իր հետևորդներին ոչ միայն Կորեայում, այլ նաև արտասահմանում: Չոյ Հոնգ Հի 1966 թվականին հարավ-կորեացի գեներալ Չոյ Հոն Հիի ղեկավարությամբ ստեղծվում է Թաեքվոնդոյի Միջազգային Ֆեդերացիան (ԹՄՖ): Ձախողված պետական հեղաշրջումից հետո Չոյ Հոն Հին տեղափոխվեց Կանադա, որտեղ տեղափոխվում է նաև ԹՄՖ-ի գլխավոր գրասենյակը: Հիմա այն գտնվում է Վենայում: Հարավային Կորեայի առաջատար դպրոցները և վարպետները չէին թողնում թաեքվոնդոյի տեխնիկայի կատարելագործման, դասավանդման մեթոդիկայի, մարտի վարման նոր սկզբունքների որոնման աշխատանքներ: 1972թ. դոկտոր Կիմ Ուն Յոնգայի, Կորեայի Թաեքվոնդոյի Միության նախագահի ձեռնարկությամբ Սեուլում կազմակերպվում են ներկայումս լավ ճանաչված Թաեքվոնդոյի Համաշխարհային Կենտրոնը և Վարպետների դպրոցը, որն անվանվեց «Կուկկիվոն»:Իսկ 1973թ. մայիսի 28-ին թաեքվոնդոյի` որպես սպորտաձևի կոորդինացման և զարգացման նպատակով հիմնվում է Թաեքվոնդոյի Համաշխարհային Ֆեդերացիան (ԹՀՖ), որը հիմա միավորում է մոտ 150 ազգային ֆեդերացիաներ: Այն ունի վաստակավոր հեղինակություն սպորտի աշխարհում և 1988,1992թթ-ին օլիմպիական խաղերի ժամանակ ցուցադրական ելույթից հետո 2000թ-ից ճանաչված է որպես Օլիմպիական Խաղերի պաշտոնական սպորտաձև:
Image

ԹԱԵՔՎՈՆԴՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Image
Հայաստանում թաեքվոնդոն մուտք գործեց 1988թ-ին: Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանող Էլ Արաբի Ռաշիդը/ սև գոտի 3-րդ դան որակավորում/ կազմակերպեց թաեքվոնդոյի առաջի մարզումները ուսանողների շրջանում: 1988թ Հայաստանում թաեքվոնդոյի մարզումներ սկսեցին Վարուժան Արշակյանը և Միքայել Շահնազարյանը: 1989թ-ից առաջին անգամ հիմնվեց ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիան, որի հիմնադիր նախագահ ընտրվեց Վարուժան Արշակյանը, որը 1991թ-ին Ռուսաստանում ստանում է սև գոտի 1-ի դան որակավորում` կորեացի վարպետ 9-րդ դան Կում Հոնգ Լիի կողմից: ՀՀԹՖ-ն պաշտոնապես հաստատվեց 1989 թվականին Սպորտկոմիտեյի կողմից: 1990թ հայ մարզիկները սկսել են մասնակցել արտերկրներում կայացող մրցաշարերին: 1992թ-ի մայիս ամսին առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ թաեքվոնդոյի առաջնությունը, որի առաջի մրցավարներն էին Վահան Թադևոսյանը և Վահե Ղուկասյանը: Ավելացնենք, որ 1992թ ապրիլի 7-ին Հայաստանում տեղի է ունենում գոտու առաջի որակավորման քննությունները Վարուժան Ա. գլխավորությամբ: Նորաստեղծ ՀՀԹՖ-ն հանդիսացավ այն ճանապարհը, որը նպաստեց թաեքվոնդոյի հետագա տարածմանը և զարգացմանը:
Մինչև 1992թ Հայաստանում գործում էին թաեքվոնդոյի առանձին խմբեր որոնք գլխավորում էին` Ռաշիդ Է.Ա., Վարուժան Ա., Միքայել Շ., Վահան Թ., Վահե Ղ., Արսեն Ա: Որից հետո ֆեդերացիան աշխատանքներ ծավալեց թաեքվոնդոյի տարածման ուղղությամբ, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ ակումբները. «ԱՐՄ-ՄԱՐ»/Արմենիա-Մարրոկո/ հիմնադիրն էր Էլ Արաբի Ռաշիդը «ԱՐՄԱՆ»/ի հիշատակ Արման Անանյանի/ հիմնադիրներն էին Վ. Արշակյանը և Մ. Շահնազարյանը «ՀՎԱՐԱՆԳ»/վերցված թաեքվոնդոյի պատմությունից/ հիմնադիրներն էին Վ. Թադևոսյանը և Վ. Ղուկասյանը Թաեքվոնդոն Հայաստանում 1993-1994թթ ակումբների առանձին խմբեր շարունակում էին թաեքվոնդոյի պահպանման և զարգացման գործընթացը: Նույն թվականներին Հայաստանում սև գոտի 1-ին դան որակավորման քննություններ էր անցկացնում տվյալ պահի սև գոտի 5-րդ դան որակավորման իրանահայ Արմեն Մարտիրոսյանը/ԱՐՄԻԿ/:Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի երկրորդ վերահաստատումը տեղի ունեցավ 1994թ. օգոստոսի 3-ին, որի նախագահն էր Գագիկ Ներսիսյանը և փոխնախագահ` Վարդան Ղահրամանյանը: Այդ թվականին ՀԹՖ-ի մարզչական կոմիտեն գլխավորում էր Արսեն Ա, Տեխնիկականը` Գևորգ Դանիելյանը, վերստուգիչը` Արմեն Գասումյանը, Մրցավարականը` Տիգրան Բաղինյանը: Նույն թվականի հոկտեմբերի 11-ին ճանաչվել է Ազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից: 1996թ. ճանաչվել է Եվրոպական Թաեքվոնդոյի Միության և Համաշխարհային Թաեքվոնդոյի Ֆեդերացիայի կողմից:1999-2001թթ ՀԹՖ-ն նախագահեց Արսեն Ավետիսյանը, գլխավոր քարտուղար` Տ. Բաղինյանը: Մրցավարական հանձնաժողովի նախագահն էր Լևոն Ավագյանը, տեխնիկական կոմիտեն` Գևորգ Դանիելյան:2001թ մայիս ամսից մինչը 2005թ-ը ՀԹՖ-ի նախագահ ընտրվեց Վարուժան Արշակայանը: Փոխնախագահներն էին Գ. Դանիելյանը և Ա. Ավետիսյանը, քարտուղար Տիգրան Բաղինյան, մրցավարական Հովհաննես Հարությունյան, 2004թ-ից` Ռոբերտ Մ.:2006թ-ից ՀԹՖ-ի նախագահն է Էդվարդ Մուրադյանը, փոխնախագահն է Վ. Ղահրամանյանը, մարզչական հանձնաժողովը` Գ. Դանիելյանը, 2007-ից տեխնիկական հանձնաժողովը` Լ. Ավագյանը, մրցավարականը` Միքայել Թորգոմյանը: Լեռնային Ղարաբաղի թաեքվոնդոյի ֆեդերացիան հիմնադրվել է 1999թ-ի նոյեմբերի 2-ին հիմնադիր նախագահ Վրեժ Խաչիկյանի կողմից, փոխնախագահն էր Արմեն Գասումյանը, բացմանը ներկա էին ՀԹՖ-ի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, Արսեն Ավետիսյանը և Վահե Ղուկասյանը: «ՎԱՄԿ ՍԱՍՈՒՆ» ակումբի նախագահն է Վարդան Շամոյանը, ով երկար տարիներ ՀԹՖ-ում ստանձնել է պատասխանատու պաշտոններՀայաստանում 2004թ-ից ստեղծվեց նաև Թաեքվոնդոյի Ռազմական ֆեդերացիան`հիմնադիր Վ. Խ: թաեքվոնդոն Հայաստանում Առհասարակ այսօր թաեքվոնդոն աշխարհում բաժանվում է շատ ճյուղերի: Հայաստանում գործում են նշված երեք ճյուղերը: Համաշխարհային Թաեքվոնդոյի Ֆեդերացիա «WTF» Միջազգային Թաեքվոնդոյի Ֆեդերացիա «ITF» Գլոբալ/ընդհանուր/ Թաեքվոնդոյի Ֆեդերացիա «GTF» Այսօր Հայաստանում թաեքվոնդոն մեծ զարգացում է ապրում, որը պայմանավորված է մարզիչների և մարզիկների քանակական և որակական չափանիշներով, ինչպես նաև ՀԹՖ-ի աշխատակազմի կանոնավոր և ջանասեր աշխատանքով:
Loading...