TAEKWON-DO
ITF & WT ARMENIA

Watch video
Image

ԻՆՉ Է ԹԱԵՔՎՈՆ-ԴՈՆ

Թաեքվոն-Դոն արևելյան մարտարվեստներից է, որը հանդիսանում է Կորեական ազգային մարտական արվեստ։ Հիմնադրվել է կորեացի գեներալ Չոյ – Հոնգ – Հիի կողմից և մինչ օրս զարգացում է ապրում։ Այսօր գրեթե բոլոր երկրներում անկախ սեռից, տարիքից, ազգային և կրոնական պատկանելությունից, մարմնի սահմանափակ հնարավորությունից, բավականին շատ է այս մարտարվեստով զբաղվող մարդկանց թիվը։ Թաեքվոն – Դոն գրավիչ է

  • Ցուցադրական ելույթներով
  • Գեղեցիկ համազգեստով (դոբոկ), որն արտահայտում է մարզիկի որակը
  • Թռիչքային հարվածներով
  • Պաշտպանական հնարքներով
  • Յուրահատուկ փիլիսոփայությամբ
  • Կարևորագույն սկզբունքներով
  • Հոգևոր դաստիարակությամբ
Image
Image

ՄԵՐ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ

Image

Լևոն Ավագյան

Instructor

5th Dan Taekwon-Do WT

4th Dan Taekwon-Do ITF

Image

Մարինե Փափազյան

Instructor

1st Dan Taekwon-Do WT And ITF

Image

Հայկ Հակոբյան

Instructor

2nd Dan Taekwon-Do WT And ITF

Image

Նարեկ Թորոսյան

Instructor

2nd Dan Taekwon-Do WT And ITF

Image

Աննա Ավագյան

Instructor

1st Dan Taekwon-Do WT

2nd Dan Taekwon-Do ITF

Image

ՈՒՂԵՑՈՒՅՑ

Բոլորն են մարզվում, բայց միայն մեկն է վերցնում մրցանակը։

Գոտու գույնը ցույց է տալիս տվյալ մարզիկի որակական հատկանիշը։

Մենամարտն օգնում է ճանաչել սեփական հնարավորությունները, հաղթահարել վախերը, պաշտպանել սեփական մարմինը։

Դոբոկը այն համազգեստն է, որը կրում են կորեական մարտարվեստով զբաղվողները:

Թաեքվոն-Դոյի տեխնիկայի մեջ ներառված են շատ տարբեր բարդության ֆիզիկական վարժություններ, որոնք զարգացնում են կոորդինացիան, իսկ դա նպաստում է մտքի զարգացմանն ու գիտակցության ամրացմանը;

Մարզիկն իրեն խիստ կանոնների է ենթարկում, ճնշում մարմինը, օդ չի ծեծում, ամեն օր նպատակակետին է ուղղում հարվածները և արդյունքում՝ վայելում հաղթանակի բերկրանքը;

Image

ԱՍՈՒՅԹՆԵՐ

“Մարզիր քո մարմինը և միտքը, ապրիր գեղեցիկ, ճամփորդիր, սովորիր ամենուր և ամեն ժամանակ. հաղթանակի հասնելը քո գլխի մեջ է:”

“Գնահատենք մարդկանց, ովքեր նվիրում են իրենց ժամանակը ձեզ, սա է ամենաթանկ նվերը”

“Օրինակ վերցրու լավագույններից և դու կտեսնես, թե ինչպես են ուրիշները քեզանից օրինակ վերցնում:”

”Շրջապատիր քեզ արժանի մարդկանցով, ովքեր կնպաստեն քո առաջխաղացմանը:”

”Արա այսօր այն, ինչ ուրիշները չեն ցանկանում: Վաղը կապրես այնպես, ինչպես ուրիշները չեն կարող:”

”Սովորիր արհեստավարժ մարզիչի մոտ, ով կարող է արագացնել քո աճը արհեստավարժության մեջ:”

Image

ԹԱԵՔՎՈՆ-ԴՈՅԻ ՈՃԵՐԸ

Image

Taekwon-Do ITF

Image

Taekwon-Do WT

Թաեքվոնդոն ժամանակակից ամենատարածված արևելյան մարզաձևերից մեկն է: Այս հրաշալի սպորտաձևով այսօր անընդմեջ զբաղվում են ավելի քան 20 միլիոն մարդ: Պարբերաբար անցկացվում են աշխարհի առաջնություններ և մայրցամաքային առաջնություններ, տարբեր միջազգային մրցումներ: Իսկ ինչու է թաեքվոնդոն այդպես տարածված: Պատճառներից մեկն այն է, որ այս սպորտաձևն ունի տեխնիկական ձևերի հարուստ բազա, որն այլ արևելյան մարզաձևերին չի զիջում ո՛չ քանակով, ո՛չ էլ որակով, այլ շատ բաներում նույնիսկ գերազանցում է: Հաստատվել է, որ այս սպորտաձևով զբաղվելը հանդիսանում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական կատարելագործման, անձի ներդաշնակ զարգացման արդյունվետ միջոց: Թաեքվոնդոն ձևավորում է մարդկային ներքին կուլտուրան, բնավորությունը, կարգապահությունը, կամքը, ընդհանրականությունը, զարգացնում է պարտավորվածության և պարտականության զգացումները: Դրա հետ մեկտեղ թաեքվոնդոն` քարացած դոգմա չէ, այն մշտապես ձևափոխվում և զարգանում է հասարակության հետ: Թաեքվոնդոն յուրացվում է ամբողջ կյանքի ընթացքում, չէ որ կատարելագործումը չունի սահմաններ:

Image

Taekwon-Do Tigers

Սպորտային ծրագիր 3-6տ երեխաների համար

•Առաջինը Հայաստանում

•Սովորում ենք կարևոր հմտություններ՝ պարզ և ուրախ մթնոլորտում

•Ստեղծված է այնպիսի ոլորտների համագործակցությամբ, ինչպիսիք են մանկական հոգեբանությունը, երեխաների անվտանգությունը, սպորտի զարգացումը և առողջ սնունդը:

Ի՞նչ է սովորեցնում TKD Tigers-ը

Բացի սպորտային բաղադրիչներից այս ծրագիրը խաղային ձևաչափով երեխաներին սովորեցնում է կարևոր հմտություններ, ինքնուրույնություն, Թաեքվոն-Դոյի 5 սկզբունքները, հարգանք ընտանեկան և հասարակական կյանքում, անվտանգության հիմունքներ: Ծրագիրն ունի երեխաների մոտիվացիայի գրագետ համակարգ՝ գնահատման, խրախուսման և մրցանակների միջոցով։ Սա հնարավորություն է տալիս երեխաներին լինել առաջընթացի մեջ և օգնում է հասնել նպատակների արդյունավետ իրագործմանը։

Loading...